Իրաքի վարչապետ է նշանակվել Մոհամմեդ Թոֆիղ Ալավին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115952-Իրաքի_վարչապետ_է_նշանակվել_Մոհամմեդ_Թոֆիղ_Ալավին
Իրաքյան աղբյուրները հայտարարել են, որ երկուշաբթի երեկոյան, շաբաթներ տևած ձգձգումից հետո, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մոհամմեդ Թոֆիղ Ալավիին ներկայացրել է վարչապետի պաշտոնի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 08:07 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետ է նշանակվել Մոհամմեդ Թոֆիղ Ալավին

Իրաքյան աղբյուրները հայտարարել են, որ երկուշաբթի երեկոյան, շաբաթներ տևած ձգձգումից հետո, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մոհամմեդ Թոֆիղ Ալավիին ներկայացրել է վարչապետի պաշտոնի համար:

Հաղորդման համաձայն, Ալավին վարչապետ է ընտրվել Սալեհի երեք հոգանոց ցուցակից:

2003թ. ի վեր, Ալավին երկու շրջան Իրաքի խորհրդարանի պատգամավոր է եղել: Նուրի Ալ-Մալեքիի կառավարության ժամանակ նա եղել է հաղորդակցության նախարարը:

2019թ. նոյեմբերի 30-ին, ժողովրդական բողոքների պատճառով, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին հրաժարական ներկայացրեց և այդ ժամանակից մինչև նոր վարչապետի նշանակվելը, նրա կառավարությունը ժամանակավորապես կատարում էր իր աշխատանքըլ:

Իրաքում վերջին ամիսներին տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ կոռոպցիայի, հանրային ծառայությունների անբավարար մակարդակի ու աշխատատեղերի բացակայության դեմ: Սակայն վերջին շաբաթների ընթացքում, ցույցերի ընթացքում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ:

Փաստերը վկայում են այն մասին, որ Իրաքում ցույցերն ինքնաբուխ չեն եղել և օտարները դերակատար են եղել դրանց ձևավորման գործում: