Պաղեստինի ԱԳՆ.«Դարի գործարք նախագիծը դավադրություն է Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116251-Պաղեստինի_ԱԳՆ._Դարի_գործարք_նախագիծը_դավադրություն_է_Պաղեստինի_ժողովրդի_իրավունքների_դեմ
Պաղեստինի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «դարի գործարք» ամերիկյան նախագիծը սադրիչ քայլ է Պաղեստինի ժողովրդի և հետագա սերունդների իրավունքների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2020 14:21 Asia/Tehran
  • Պաղեստինի ԱԳՆ.«Դարի գործարք նախագիծը դավադրություն է Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ»

Պաղեստինի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «դարի գործարք» ամերիկյան նախագիծը սադրիչ քայլ է Պաղեստինի ժողովրդի և հետագա սերունդների իրավունքների դեմ:

Պաղեստինի ԱԳ նախարարությունը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն,որում նշել է.«Ամերիկյան «դարի գործարք» նախագիծը բխում է Սիոնիստական ռեժիմի շահերից և վնասում Պաղեստինի ողջ ժողովրդին»:

«ԱՄՆ կառավարությունը չի կարող գտնել նույնիսկ մեկ պաղեստինցու, որը դրական կվերաբերվի այդ նախագծին կամ նույնիսկ կցանկանա խոսել այդ մասին». ասված է Պաղեստինի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախքան երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Վաշինգտոն կատարելիք այցը, տեղի կունենա «դարի գործարք» նախագծի շնորհանդեսը: