Պաղեստինում «Դարի գործարք» ամերիկյան նախագծի դեմ զայրույթի օրեր են հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116282-Պաղեստինում_Դարի_գործարք_ամերիկյան_նախագծի_դեմ_զայրույթի_օրեր_են_հայտարարվել
Դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը, Պաղեստինի իսլամական և ազգային ուժերի հարցերին հետևող հանձնաժողովը երեքշաբթի և չորեքշաբթի օրերը Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի ու զայրույթի օրեր է հայտարարել:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 28, 2020 07:45 Asia/Tehran
  • Պաղեստինում «Դարի գործարք» ամերիկյան նախագծի դեմ զայրույթի օրեր են հայտարարվել

Դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը, Պաղեստինի իսլամական և ազգային ուժերի հարցերին հետևող հանձնաժողովը երեքշաբթի և չորեքշաբթի օրերը Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի ու զայրույթի օրեր է հայտարարել:

Գազայում անցկացված արտահերթ նիստում, հանձնաժողովը Պաղեստինի ժողովրդին կոչ է արել լայնամասշտաբ բողոքի ցույց կազմակերպելով, կանխել նախագծի գործադրումը:

Պաղեստինյան Ֆաթհ շարժման ավագ անդամ Էմադ Ալ-Աղան ասել է.«Դարի գործարքն» ԱՄՆ-ի դավադրությունն է ուղղված Պաղեստինի ժողովրդի գաղափարների դեմ:

Երկուշաբթի օրը, Բենիամին Նեթանյահուի և Բեննի Գանցի հետ հանդիպման ժամանակ, Դնոլադ Թրամփը հայտարարել է. «Դարի գործարք» նախագծի շնորհանդեսը տեղի կունենա երեքշաբթի օրը»:

Պաղեստինյան բոլոր խմբավորումները դատապարտել են Թրամփի այս որոշումը: