Պաղեստինում «Դարի գործարք» ամերիկյան նախագծի դեմ զայրույթի օրեր են հայտարարվել
Դատապարտելով «դարի գործարք» ամերիկյան նախագիծը, Պաղեստինի իսլամական և ազգային ուժերի հարցերին հետևող հանձնաժողովը երեքշաբթի և չորեքշաբթի օրերը Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի ու զայրույթի օրեր է հայտարարել:
Գազայում անցկացված արտահերթ նիստում, հանձնաժողովը Պաղեստինի ժողովրդին կոչ է արել լայնամասշտաբ բողոքի ցույց կազմակերպելով, կանխել նախագծի գործադրումը:
Պաղեստինյան Ֆաթհ շարժման ավագ անդամ Էմադ Ալ-Աղան ասել է.«Դարի գործարքն» ԱՄՆ-ի դավադրությունն է ուղղված Պաղեստինի ժողովրդի գաղափարների դեմ:
Երկուշաբթի օրը, Բենիամին Նեթանյահուի և Բեննի Գանցի հետ հանդիպման ժամանակ, Դնոլադ Թրամփը հայտարարել է. «Դարի գործարք» նախագծի շնորհանդեսը տեղի կունենա երեքշաբթի օրը»:
Պաղեստինյան բոլոր խմբավորումները դատապարտել են Թրամփի այս որոշումը: