Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների հարձակման հետևանքով վիրավորվել է 11 պաղեստինցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116404-Ալ_Աղսա_մզկիթի_դեմ_սիոնիստների_հարձակման_հետևանքով_վիրավորվել_է_11_պաղեստինցի
Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ բանակայինների հարձակման հետևանքով, վիրավորվել են 11 պաղեստինցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2020 13:50 Asia/Tehran
  • Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստների հարձակման հետևանքով   վիրավորվել  է 11 պաղեստինցի

Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ բանակայինների հարձակման հետևանքով, վիրավորվել են 11 պաղեստինցիներ:

Ուրբաթ առավոտյան, հազարավոր պաղեստինցիներ աղոթքի համար համախմբվել են Ալ-Աղսա մզկիթում:

Պաղեստինցիներն այս օրն անվանել են «զայրույթի ուրբաթ»՝ «դարի գործարք» նախագի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Իսրայելցի բանակայինները գրոհել են աղոթարարների վրա, աղոթքից հետո որևե ցույցի անցկացումը կանխելու համար:

Իսրայելցի բանակայինները ձերբակալել են նաև երեք պաղեստինցիների:

Անցած երեքշաբթի օրվանից, ԱՄՆ-ի նախագահի կողմից «դարի գործարք» նախագծի ներկայացվելուց հետո, բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունենում պաղեստինցիների ու սիոնիստ բանակայինների միջև: