Լիբանանցիները բողոքի ցույց են իրականացրել ամերիկա-սիոնսիտական «դարի գործարք» նախագծի դեմ
Փետրվար 02, 2020 12:39 Asia/Tehran
Լիբանանի մի խումբ քաղաքացիներ, Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց բողոքի ցուցյ են անցկացրել «դարի գործարք» նախագծի դեմ:
Ցուցարարները դատապարտել են ԱՄՆ նախագահի ներկայացրած «դարի գործարք» նախագիծը: Նրանք վանկարկել են հակաամերիկյան ու հակաիսրայելական կոչեր, դատապարտելով պաղեստինցիների դեմ ուղղված երկու երկրների քայլերը:
Լիբանանի պաշտոնյաներն ու քաղաքական խմբավորումները նույնպես դեմ են արտահայտվել նախագծին:
Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, Արևմտյան ափի 30 տոկոսն Իսրայելին հանձնելը, պաղեստինցի փախստականներին իրենց հայրենիք վերադարձն արգելելը և Պաղեստինի ամբողջական զինաթափումը, «դարի գործարք» ամոթալի նախագծի նպատակներից են:
Պիտակ