Ամերիկյան զորուժը դուրս է գալիս Իրաքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116864-Ամերիկյան_զորուժը_դուրս_է_գալիս_Իրաքից
Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամը հայտարարել է այդ երկրի մի շարք ռազմաբազաներից ամերիկյան զորուժի դուրսբերման մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 04:28 Asia/Tehran
  • Ամերիկյան զորուժը դուրս է գալիս Իրաքից

Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամը հայտարարել է այդ երկրի մի շարք ռազմաբազաներից ամերիկյան զորուժի դուրսբերման մեկնարկի մասին:

Երկուշաբթի օրն այս մասն հայտարարել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալի ալ-Ղանամին: Նա նշել է, որ ամերիկյան զորուժը սկսել է դուրս գալ Իրաքի մի շարք ռազմակայաններից: Ալ Ղանամին հավելել է, որ ամերիկացիները նպատակ ունեն շարունակել իրենց ներկայությունն Էրբիլում և Այն ալ Ասադում, սակայն Իրաքի ժողովուրդը և խորհրդարանը  պնդում են, որ ամերիկյան ամբողջ զորուժը դուրս բերվի այդ երկրից:

Հունվարի 3-ին Բաղդադի օդանայակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանին և նրա զինակիցները, Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց այդ երկրից արտասահմանյան զորուժի դուրսբերման մասին:

Խորհրդարանը նաև պահանջել է արգելել ամերիկյան զորուժի կողմից Իրաքի օդային տարածքից որևէ նպատակով օգտվելը: