Իրաքի արտգործնախարար. Իրաքը հարձակման կենտրոն չի դառնալու այլ երկրների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117199-Իրաքի_արտգործնախարար._Իրաքը_հարձակման_կենտրոն_չի_դառնալու_այլ_երկրների_համար
Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի դառնա այլ երկրների հարձակման կենտրոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2020 14:22 Asia/Tehran
  • Իրաքի արտգործնախարար. Իրաքը հարձակման կենտրոն չի դառնալու այլ երկրների համար

Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի դառնա այլ երկրների հարձակման կենտրոն:

Իրաքի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ալի ալ-Հաքիմը, Մյունխենի անվտանգության խորհրդակցության շրջանակներում, հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելի հետ: Հանդիպման ժամանակ, ալ-Հաքիմը նշել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն Իրաքի ազգային ինքնիշխանությունը և  Իրաքի կառավարությունը թույլ չի տա այդ երկիրը դարձնել այլ երկրների հետ հակամարտության կենտրոն: 

Իրաքի արտգործնախարարը կարևորեկ է իր երկրի ջանքերը՝ տարածաշրջանային և միջազգային կայունության հաստատման ուղղությամբ և անդրադարձլ զարգացման պլաններին, որոնք Եվրամիությունը խոստացել էր ներկայացնել Իրաքին՝ 2018 թ. Քուվեյթում անցկացված Իրաքի վերակառուցման համաժողովում:

ԱՄՆ 2020 թվականի հունվարի 3-ին, խախտելով Իրաքի ինքնիշխանությունը, ԱՄՆ-ի ռազմական ուժերը Բաղդադի օդանավակայանի մոտակայքում սպանեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա զինակիցներին: