ԵՄ-ը դատապարտել է Սիոնիստական ավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117371-ԵՄ_ը_դատապարտել_է_Սիոնիստական_ավանների_կառուցումը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված տարածքներում ավանների կառուցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 05:14 Asia/Tehran
  • ԵՄ-ը դատապարտել է Սիոնիստական ավանների կառուցումը

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված տարածքներում ավանների կառուցումը:

Շաբաթ օրը տարածված հատարարության մեջ, Բորելը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել վերջ տալ ավանաշինության քաղաքականությանը:

Նա նշել է, որ ավաններն անօրինական են  և ԵՄ-ը երբեք չի ճանաչեկու Պաղեստինի բռնագրավված տարածքներում իրականացվող աշխարհագրական փոփոխոթյունները:

Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իռլանդիայի կառավարությունները նույնպես, առանձին հայտարարություններով, դատապարտել են ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը:

Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի բնակարանների նախարարությունը և սիոնիստաբնակ ավանների քաղաքապետարանը, ներկայացրել են  Երուսաղեմի հյուսիսում 9 հազար նոր բնակելի միավորների կառուցման նախագիծը:

Ավելի վաղ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջիկայում, Արևմտյան ափի մի մասը և այնտեղ կառուցված բոլոր սիոնիստական ավանները, միանալու են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: