Գազայում նահատակվել է մի երիտասարդ պաղեստինցի
Փետրվար 23, 2020 14:54 Asia/Tehran
Գազայի հարավում գտնվող Խան Յունես քաղաքում, սիոնիստների իրականացրած հրաձգության հետևանքով, զոհվել է մի պաղեստինցի պատանի:
Այսօր առավոտյան, Խան Յունեսից դեպի արևելք գտնվող Ալ Ֆարահին շրջանում մի խումբ մարդկանց ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով, սիոնիստ զորայինները սպանել են 4 հոգու:
Հաղորդման համաձայն, սիոնիստ բանակայինները թույլ չեն տվել, որպեսզի փրկարարներն օգնություն ցուցաբերեն վիրավորներին և նույնիսկ վիրավորական մի ակտով, պաղեստինցի զոհի դիակը մեխանիկական բահով են տեղափոխել:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումը Սիոնիստական ռեժիմի այս քայլը գարշելի հանցագործություն որակելով, ասել է. «Ռեժիմը պատասխանատու է այդ հանցագործության ու դրա հետևանքների համար»:
Պիտակ