Սիոնիստական ռեժիմի հետ վիճելի տարածքներում Լիբանանը նավթհորեր է փորում
Սիոնիստական ռեժիմի հետ վիճելի տարածքներում Լիբանանը սկսել է նավթահորեր փորելու գործընթացը: Այս մասին հայտարարում է Լիբանանի նախագահը:
Չորեքշաբթի երեկոյան Միշել Աունը հայտարարել է.«Լիբանանը միանալու է նավթ արտահանող երկրների խմբին և այս քայլը պատմական իրադարձություն է Լիբանանի համար»: Նշելով, որ Լիբանանի ներքին ու քաղաքական դժվարությունները 2013թ. կանխեցին նվաթի հայտնաբերման ու արտահանման աշխատանքները, Լիբանանի նախագահը հավելել է.«Նավթի արտահանումը կարող է Լիբանանի ռենտային տնտեսությունը կվերածի արտադրող տնտեսության»: Լիբանանն ու Սիոնիստական ռեժիմը տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի ջրային սահմանների շուրջ և 2018թ. սրվեց վիճելի տարածքի նավթային 9-րդ բլոկի շուրջ առկա տարաձայնությունը: Սիոնիստական ռեժիմը բազմիցս Լիբանանի սպառնացել է, որ կարգելի Լիբանանի ջրային տարածքներում նավթի արդյունահանումը: