Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը մեծարել է ԻՀՊԿ Ղոդսի ստորաբաժանման նահատակ հրամանատարին
Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ԻՀՊԿ Ղոդսի ստորաբաժանման նահատակ հրամանատարի դերակատարությունը Պաղեստինի Դիմադրության ամրապնդման գործում:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեն ասել է.«Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին Պաղեստինի դիմադրությունը գաղտնի զինվորական խմբավորմից վերածեց զենքով օժտված հզոր ու կարող բանակի»:
Ալ-Նախալեն նշել է, որ Դիմադրությունը ողջ Պաղեստինում հպարտ է, որ ԻՀՊԿ Ղոդսի ստորաբաժնման նահատակ հրամանատարի աջակցությունների շնորհիվ, կարող է դիմակայել Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ ալ Շաաբի խմբավորման հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդեսը, և նրանց ութ զինակիցները, նահատակվեցին 2020 թ. հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ-ի ագրեսոր և ահաբեկիչ ուժերի օդային հարձակման հետևանքով: