ՀԱՄԱՍ-ը դեմ է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի պահանջին
Մարտ 03, 2020 07:39 Asia/Tehran
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, մերժել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի պահանջը:
Երկուշաբթի օրը, Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն, մերժելով ԱՄՆ-ի հետ ցանկացած մակարդակում դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջարկը, կարևորել է ԱՄՆ-ի դեմ տարածաշրջանին տիրելու բոլոր ուղիները փակելու անհրաժեշտությունը:
ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարը կարևորել է պաղեստինցիների միասնությունը «դարի գործարք» նախագծի դեմ, ասելով, որ ՀԱՄԱՍ-ի և իսլամական Ջիհադի միջև պառակտում առաջացնելու ցանկացած փորձ ձախողելու է, որովհետև Գազայում դիմադրությունն անպարտելի է:
Պիտակ