Պաղեստինցի կանայք դատապարտել են «դարի գործարքը»
Դատապարտելով «դարի գործարք» նախագիծը, հազարավոր պաղեստիցի կանայք, բողոքի ցույց են անցկացրել Գազայի հարավում գտնվող Խան Յունեսում:
Երեքշաբթի օրը, անսալով իսլամական դիմադրության շարժման կանանց մասնաճյուղի կոչին պաղեստինցի կանայք ցույց են անցկացրել և կարգախոսներ հնչեցնելով դատապարտել են ամերիկա-սիոնիստական «դարի գործարք» նախագիծը: Պաղեստինցի կայանք «Իսրայելը կործանվում է» կարգախոսը վանկարկելիս պատռել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը:
Նախորդ օրը Գազայի գոտու պաղեստիցի կրոնականները նույնպես ցույց են անցկացրել ամերիկյան «դարի գործարք» նախագծի դեմ: ԱՄՆ-ի ներկայացրած նախագիծը ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները:
Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, Հորդանանի արևմտյան բաժնի տարածքի 30 տոկսը Իսրայելին հանձնելը, պաղեստինցի փախստականներին երկիր վերադառնալու իրավունքից զրկելը և պաղեստինցիների զինաթափումը այս նողկալի նախագծի կարևորագույն կետերից են: