Մարտ 08, 2020 11:10 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կրճատել է իր նավթի գինը

Նավթի արդյունահանումը կրճատելու մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և Ռուսաստանի միջև համաձայնության ձախողումցի հետո, Սաուդյան Արաբիան կրճատել է իր նավթի գինը:

Սաուդական Արամքո նավթային ընկերությունը հայտարարել է, որ Օմանում և Դուբայում հում նավթի միջին գնի համեմատությամբ, ապրիլին իր ասիական հում նավթի գինը իջեցրել է  մեկ բարելի դիմաց3 դոլար և 10 ցենտով, իսկ մարտ ամսին՝ 6 դոլար մեկ բարելի դիմաց :

Ընկերության հայտարարության համաձայն, ԱՄՆ-ին վաճառվող թեթև նավթի գինն այդ երկրի նավթի միջին գնի համեմատությամբ ապրիլին նվազել է բարելի դիմաց երեք դոլար և 75 ցենտով, իսկ մարտին՝ յոթ դոլարով:

Անցած ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ Մոսկվան մերժեց կորոնավիրուսի տարածման պատճառով կրճատել նավթի արդյունահանման ծավալները ՕՊԵԿ-ի և Ռուսաստանի միջև նավթային համաձայնությունը  չեղարկվեց:

 

 

Պիտակ