Պաղեստինի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ Իսրայելը շահարկում է կորնավիրուսի խնդիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118077-Պաղեստինի_ԱԳ_նախարարությունը_զգուշացրել_է_որ_Իսրայելը_շահարկում_է_կորնավիրուսի_խնդիրը
Պաղեստինի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ Իսրայելն օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհի միտքը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով, փորձում է գրավել Պաղեստինի մնացած տարածքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2020 05:42 Asia/Tehran
  • Պաղեստինի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ Իսրայելը շահարկում է կորնավիրուսի խնդիրը

Պաղեստինի ԱԳ նախարարությունը զգուշացրել է, որ Իսրայելն օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհի միտքը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով, փորձում է գրավել Պաղեստինի մնացած տարածքները:

Պաղեսինի  ինքնավարություն ԱԳ նախարարությունը երեշքաբթի օրը տարածել է հաղորդագրություն, որում նշել է, որ Նաբլուսի հարավում, հարավ-արևմուտքում և արևելքում  իրականացվող գործողություններով և Վադի Ֆուքին գյուղում հարյուրավոր ձիթենիներ տնկելով, սիոնիստները նպատակ ունեն այդ տարածքներից վտարել պաղեստինցիներին և բռնագրավել նրանց հողերը՝ հետագայում այդ տարածքներում սիոնիստաբնակ ավաններ կառուցելու նպատակով:

Կիրակի օրը, Սիոնիստական ռեժիմը տեղահանեց 33 պաղեստինցիների՝ քանդելով Երուսաղեմում ու Արևմտյան ափին գտնվող 15 բնակելի շենքեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունեց 2334 բանաձևը, որով Սիոնիստական ռեժիմին կոչ է արվում Պաղեստինի տարածքում ամբողջովին դադարեցնել ավանաշինության  քաղաքականությունը: