Պաղեստինը նախազգուշացրել է ՄԱԿ-ին
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը, մի նամակ հղելով այդ կազմակերպության պաշտոնյաներին, նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հակապաղեստինյան գործողությունների և ավանաշինության քաղաքկանության շարունակման կապակցությամբ:
Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների պատճառով, ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը երեք նամակ է ուղարկել՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Չինաստանի ներկայացուցիչ և Անվտանգության խորհրդի ներկա նախագահին և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Թիջանի Մուհամմեդ Բանդեյին:
Ռիադ Մանսուրը նամակներում անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ 1736 նոր քաղաքտիպ ավանների կառուցմանը, նախազգուշացնելով, որ Իսրայելը նախատեսում է Հորդանան գետի Արևմտյան ափին նույնպես ավաններ կառուցել:
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմը, օգտվելով աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակից, անօրինական ձևով փորձում է պաղեստինյան տարածքները բռնակցել Իսրայելին: