Իրաքում կրկին հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան
Լրատվական աղբյուրների տեղեկացրել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային հատվածում գտնվող Ալ-Թաջի ռազմակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ արձակվելու մասին։
Ալ-Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ վերջին քանի օրերի ընթացքում Իրաքում տեղակայված ամերկյան ռազմաբազան երկու անգամ հարձակման է ենթարկվել։
Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ մինչ այժմ ավելի քան 20 «Կատյուշա» տիպի հրթիռ հարվածել է Բաղդադի հյուսիսային հատվածում գտնվող Ալ-Թաջի ռազմակայանի ամերիկյան հատվածին։
Հավանական կորուստների մասին տեղեկություն չի հրապարակվել։
Անցած չորեքշաբթի օրը ևս Ալ Թաջի ռազմաբազան հարձակման էր ենթարկվել։
ԱՄՆ իշխանությունները հաստատել են այդ հարձակման հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողի սպանվելու, ևս 12-ի վիրավորվելու մասին տեղեկությունը։