Իրաքում ամերիկյան զորուժի ներկայությունը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118263-Իրաքում_ամերիկյան_զորուժի_ներկայությունը_կորոնավիրուսից_ավելի_վտանգավոր_է
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան զորուժի ներակությունն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2020 14:55 Asia/Tehran
  • Իրաքում ամերիկյան զորուժի ներկայությունը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան զորուժի ներակությունն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը:

Մանսուր ալ Բեյջին հայտարարել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ օտարկրյա զորուժի դուրսբերման մասին խորհրդարանի բանաձևի գործադրման ուղղությամբ;:

Նա հավելել է. «ԱՄՆ-ի զորուժն Իրաքում տեղ չունի և կառավարությունը պետք է ՄԱԿ ԱԽ-ին բողոք ներկայացնի այդ ուժերի դեմ»:

Անդրադառնալով Հաշդ ալ Շաբի խմբավորման դիրքերի եմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումներին, Մանսուր ալ Բեյջին հավելել է. «Դա Իրաքի դեմ ուղղված ագրեսիա է և այստեղ միայն բողոքելը բավարար չէ: Իրաքի կառավարությունը պետք է անհապաղ քայեր ձեռնարկի, որպեսզի արտասահմանյան զորուժը դուրս գա երկրից»: