Իրաքում ձախողվել է վարչապետի ընտրությունը
Մարտ 16, 2020 14:52 Asia/Tehran
Իրաքի խորհրդարանում Սաերուն ֆրակցիայի ղեկավարը հայտարարել է, որ յոթ հոգուց բաղկացած հանձնաժողովին չի հաջողվել ընտրել նոր վարչապետ:
Նաբիլ Ալ-Թորֆին ասել է, որ խորհրդարանում 7 շիաներից բաղկացած հանձնաժողովը չի կարողացել համաձայնության հասնել վարչապետի թեկնածուի առաջադրման հարցի շուրջ:
2019 թ.-ի հոկտեմբերից Իրաքում մեկնարկել են բողոքի ցույցերը:
Իրաքի ժողովուրդը պահանջում է քաղաքական, տնտեսական և հասարակական փոփոխություններ, սակայն արտաքին ուժերի միջամտության հետևանքով բողոքի ցույցերը շեղվել են հունից և տեղի են ունեցել բախումներ:
Նոյեմբերի 30-ին Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին հրաժարական տվեց իր պաշտոնից և խորհրդարանը հաստատեց նրա հրաժարականը:
Պիտակ