ՀԱՄԱՍ․«Մզկիթներն ու եկեղեցիներն ախտահանելու մեղադրանքով պաղեստինցիների ձերբակալությունը ռասայական քայլ է»
Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ռասայական քայլ է որակել մզկիթներն ու բռնագրաված Երուսաղեմի մյուս կառույցներն ախտահանելու մեղադրանքով պաղեստինցիների ձերբակալությունը։
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է 12 երիտասարդ պաղեստինցիների, կորոնավիրուսի տարածման պատճառով մզկիթները, եկեղեցիները և այլ կառույցներն ախտահանելու համար։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ Ալ-Լաթիֆ Ալ-Ղանուի խոսքով՝ Իսրայելի օկուպանտ ռեժիմը կանխելով Երուսաղեմի հանրային վայրերի ախտահանումը, փորձում է տարածել կորոնավիրուսը։
Նա հավելել է․ «Սիոնիստական ռեժիմի այդ քայլերը Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործություն են և ոտնահարում են մարդու իրավունքնեն ու կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Առողջապահական համաշխարհային կազմակերպության ջանքերը» ։
Բռնագրաված տարածքներում կորոնավիրուսով վարակվել է 298 մարդ։