Սիրիայի հյուսիսում բախումեներ են տեղի ունեցել ռուսական ու ամերիկյան ուժերի միջև
Սիրիական ուժերը հայտնել են այդ երկրի հյուսիսում ռուսական ու ամերիկյան ուժերի միջև բախումների մասին:
Սպուտնիկ գործակալությունը, հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խմբին հաղորդել է, որ Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աերիկացիներն արգելել են ռուսական բանակայաիններին տեղափոխոսղ մեքենային երթևեկել Հալեպի Հալաքա մայրուղով:
Ավելի վաղ, ամերիկացիները ռուսներին թույյ չէին տվել երթևեկել M4 միջազգային ճանապարհով դեպի Թել Թամար, ինչի հետևանքով նույնպես կողմերի միջև տեղի էին ունեցել բախումներ:
Միևնույն ժամանակ, սիրիական աղբյուրները հայտնել են, որ Ալ Նուսրայի ահաբեկիչները կասկածելի տեղաշարժեր են իրականացնում Լազիֆիեյից Հալեպ տանող ճանապարհով:
Մեկ այլ լուրի համաձայն, Թուրքիայի բանակը, չնայած Հալեպում ու Իդլիբում հրադադարի հաստատմանը, Հալեպ նահանգի արևմտյան շրջանում տեղակայել է մեծ թվով զենք ու զինտեխնիկա: