Պահանջվել է վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ կոոնավիրուսի տարա ծումը կանխելու համար
Գազայի հատվածի շրջափակման դեմ պայքարող կոմիտեն հայտարարել է, որ անհրաժեշտ է չեղարկել այս շրջանի դեմ սահմանված 14-ամյա շրջափակումը:
Ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, կոմիտեղի ղեկավար Ջամալ Ալխոսրին հայտարարել է. «ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը պետք է դադարեցնեն ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության՝ UNRWA-ի դեմ ուղղված իրենց գործողությունները, իսկ մյուս երկրները պետք է կատարեն գործակալության նկատմամբ իրենց ֆինանսական պարտավորությյունները, և թույլ տան, որպեսզի ֆինասնական ու բժշկական աջակցությունը հասնի Գազային»:
Նա հավելել է, որ Գազայի հատվածւմ չկան անհրաժեշտ բավարար պայմաններ՝ կորոնավիրուսի կանխարգելման ու դրա դեմ պայքարի համար և տարածքում առկա է բժշկական սարքավումների ու դեղորայքի 50 տոկոսի պակաս:
Կորոնավիրուսով վարակված պաղեստինցիների թիվը հասել է 48-ի: