Ամերիկյան զորուժը դուրս է գալիս Իրաքի ավիաբազայից
Իրաքի աղբյուրները հաղորդել են, որ ամերիկացի ահաբեկիչ զորայիննները դուրս են գալիս Իրաքի Մոսուլ քաղաքի Ալ-Ղայարա ավիաբազայից:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ ուժերը սկսել են Ալ-Ղայարա ավիաբազայից սինտեխնիկայի տեղափոխման լոգիստիկ աշխատանքները:
Իրաքյան աղբյուրները հավելել են, որ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերը ապրիլի 4-ին դուրս են գալու Նինվե նահանգում տեղակայված Սադդամ Հոսեյնի պալատներից:
Երեքշաբթի օրը, ԱՄՆի բանակայինները տարհանվել են Ալ-Անբար նահանգում գտնվող Ալ- Հաբբանիա ռազմաբազայից:
Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կատարվել է Իրաքում իրենց հենակետերի վրա իրականացվող պարբերական հարձակումների վախից:
Իրաքի ժողովուրդը և իրաքցի շատ պաշտոնյաներ ցանկանում են, որ ամերիկյան ահաբեկչական զորքերը դուրս գան իրենց երկրից: