Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակում են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսի դեմ
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ Սիոնսիտական ռեժիմի կործանիչները հարձակում են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսի դեմ:
«Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Սիոնիստական ռեժիմի կործանիչները շաբաթ օրը առավոտյան երեք անգամ թիրախավորել են հյուսիսային Գազայի հատվածը և Բիթ Լահիան:
Ավելի վաղ, սիոնիստական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գազայի հատվածի բնակավայրերում հնչեցվել է ահազանգը:
Հարձակումն իրրականացվում է այն պայմաններում, երբ նոր տեսակի կորոանվիրուսն արագ տեմպերով տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Սակայն քանի որ Գազայի հատվածը գտնվում է Սիոնիստական ռեժիմի պաշարման մեջ, այս շրջանում չկան բավարար առողջապահական ռեսուրսներ՝ այս վիրուսի դեմ պայքարելու համար: