Գազայի հատվածում կորոնավիրուսին դիմակայելու համար դեղորայքի ու բժշկական սարքավորումների դեֆցիտ կա
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Գազայի հիվանդանոցներում դեղորայքի ու բժշկական սարքավորումների դեֆիցիտ կա։
Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Ղոդրաթն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի համար Գազայի հատվածում հնարավորությունների բացակայնությանն ասել է ․ «Գազայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս երեք շաբաթով»։
Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովի հետ տեսազրույցում ասել է․ «Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի պաշարումը բարդացրել է կորոնավիրուսի դեմ պայքարը»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն՝ այս պահի դրությամբ Հորդանան գետի արևմտյան ափին կորոնավիրուսով վարակման 104 դեպք է գրանցվել։
Գազայի հատվածը 2006 թվականից ի վեր ցամաքային,օդային ու ծովային շրջափակման է ենթարկվել Իսրայելի կողմից և այդ հատվածի բնակիչները գտնվում են ծանր պայմաններում։