Իրաքի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ՝ Բաղդադի ինքիշխանությունը խախտելու կապակցությամբ
Իրաքի վարչապետն անդրադառնալով այդ երկրի երկնային տարածքում ԱՄՆ-ի օդուժի կողմցի իրականացված չարտոնված թռիչքներին, նշել է, որ ցանկացած նման թռիչք, ընկալվելու է որպես սպառնալիք՝ Իրաքի ինքիշխանության ու քաղաքացիների անվտանգության դեմ:
Ադել Աբդուլմահդին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է այդ երկրի ռազմական օբյետների մեձակայքում իրականցված չարտոնված թռիչքների հարցը, հավելելով, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի, երկրի անվտանգության ուժեղացման, կորոնավիրուսի դեմ պայքարի և կառավարության նկատմամբ աջակցության վրա:
Կիրակի օրը, Իրաքի անվտանգության աղբյուրներից մեկը հաղորդել էր, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները չարտոնված թռիչքներ են իրականացրել Այն ալ Ասադ ռազմաբազայի մերձակայքում:
Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն այսօր հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Իրաքում կպահի ավելի քան 5 հազար զորայինների: