Եմենի Ադեն քաղաքում՝ մարզադաշտի մոտ, պայթյունի հետեւանքով չորս մարդ է զոհվել
Պայթյունը տեղի է ունեցել Եմենի Ադեն քաղաքում ֆուտբոլի մարզադաշտի կողքին, նախնական տվյալներով զոհվել է չորս մարդ, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: Կատարվածի մանրամասները ճշտվում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2014-ի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը երկրի գահընկեց արված իշխանությունների ու շիա խռովարարների միջեւ: Հուսիտների կողմից գահընկերց արված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիին անցած տարվա մարտից սկսել է պաշտպանել արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, որը օդային հարվածներ է հասցնում հուսիտնեի դիրքերին: ՄԱԿ-ի տվյալներով Եմենում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 6.5 հազար մարդ, վիրավորվել մոտավորապես 30 հազար:
Ապրիլի 11-ից Եմենում գործում է հրադադար: Հակամարտության երկու կողմերը պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են պահպանել այն: Սակայն հրադադարը սկսելուց մի քանի ժամ հետո տեղի բնակիչները հայտնել են, որ երկրի մի քանի մասերում հրետանակոծություն, փոխհրաձգություններ ու օդային հարվածներ են եղել: