Սիրիան արձագանքել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցին
Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դամասկոսի կողմից թունավոր նյութեր օգտագործվելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցը։
Սիրիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ 2017 թվականին Լթամենա շրջանում թունավոր նյութեր օգտագործելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը հիմնված է «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման և «սպիտակ սաղարտավորների» կեղծ տեղեկությունների վրա։ Զեկույցը ներակայցվել է Սիրիայի կառավարությանը մեղադրելու և որոշ արևմտյան երկրներում ԱՄՆ-ի նպատակներն իրագործելու համար։
Սիրիայի ԱԳ նախարարությունն այդ զեկույցը համարել է ևս մեկ խայտառակություն Քիմիական զենքի արգելման կազմակերպության համար, ընդգծելով՝ «Սիրիան խստորեն դատապարտում է ՔԶԱԿ-ի զեկույցը և հայտարարում, որ երբեք ոչ մի տարածքում թունավոր գազեր չի օգտագործել»։