Սիրիայում ԻԼԻՊ-ի տեղադրած ականի պայթյունի հետևանքով զոհվել է երկու երեխա
Ապրիլ 14, 2020 14:59 Asia/Tehran
Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմս նահանգի Թադմոր քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տեղադրած ականի պայթյունի հետևանքով, զոհվել է երկու և վիրավորվել մեկ երեխա։
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, երեկ Սիրիայի արևմտյան Համա նահանգում ահաբեկիչների ականների պայթյունի հետևանքով վեց հոգի զոհվել կամ վիրավորվել է։
Այն ժամանակ, երբ Սիրիայի տարածքի մի մասը գտնվում էր ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, ահաբեկիչներն ականներ էին տեղադրել քաղաքաների ու գյուղերի տարբեր շրջաններում և ցանքատարածքներում։ Իսկ հիմա ժամանակ առ ժամանակ այդ ականները պայթում ու մարդկային կյանքեր են խլում։
Պիտակ