ԻԼԻՊ-ի անդամներն ամերիկյան ուղղաթիռներով Սիրիայից տեղափոխվել են Իրաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120138-ԻԼԻՊ_ի_անդամներն_ամերիկյան_ուղղաթիռներով_Սիրիայից_տեղափոխվել_են_Իրաք
Իրաքի Ալ-Նաջբա Իսլամական դիմադրության շարժումը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԻԼԻՊ խմբավորման անդամները Սիրիայից Իրաք տեղափոխվել ամերիկյան ուղղաթիռներով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2020 18:43 Asia/Tehran

Իրաքի Ալ-Նաջբա Իսլամական դիմադրության շարժումը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԻԼԻՊ խմբավորման անդամները Սիրիայից Իրաք տեղափոխվել ամերիկյան ուղղաթիռներով:

ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ  տեսանյութում, որը տեսագրվել է Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման ջերմային տեսախցիկներով, ամերիկյան մի քանի ուղղաթիռներ, ԻԼԻՊ-ի անդամներին  գիշերով  Սիրիայից  տեղափոխում են Իրաք:

Իրաքի  Հաշդ ալ-Շաբի խմնբավորման 26-րդ դիվիզիայի հրամանատար Ղասեմ Ալ-Մամուրին ասել է․  «Տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Միացյալ Նահանգների օգնությամբ վերսկսել է իր գործունեությունն Իրաքի մի շարք նահանգներում, այդ թվում ՝ Բաբիլում»։

Վերջին օրերին Իրաքի Սալահեդդին, Դիալա, Բաբիլ և ալ-Անբար նահանգներում ԻԼԻՊ-ի  տեղաշարժերը կտրուկ աճել են։ Անվտանգության և  Հաշդ ալ-Շաբի ուժերի դեմ իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով, զոհվել ու  վիրավորվել են մի խումբ իրաքցիներ: