Սիոնիստական ռեժիմը տնահարում է Արևմյան ափի բնակիչների իրավունքները
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ անցած ապրիլ ամսին Սիոնիստական ռեժիմը 1015 անգամ խախտել է Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների իրավունքները:
ՀԱՄԱՍ-ի հաղորդման մեջ ասված է.«Ապրիլին արձանագրվել է Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված Երուսաղեմում բնակվող քաղաքացիների իրավունքների խախտման 260 դեպք, որոնցից 123-ն Ալ-Խալիլում և 121-ը՝ Նաբլուսում:
Հաղորդման համաձայն, անցած ամիս սիոնիստ ավանաբնակների և բանակայինների ոտնձգությունների ընթացքում նահատակվել են երեք և վիրավորվել 60 պաղեստինցիներ:
Անցած ամիս սիոնիստ բանակայինները ձերբակալել են 181 պաղեստինցիների և գրոհել են պաղեստինցիներին պատկանող 77 տարածքներ:
Օգտվելով կորոնավիրուսի պանդեմիաի հետևանքով ստեղծված իրավիճակից, Սիոնիստական ռեժիմը նոր ուժով սկսել է բռնություններ իրականացնել Պաղեստինի ժողովրդի դեմ: