Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու առաջնորդը նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի սադրանքների կապացությամբ
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի քարոզչական հայտարարությունից հետո, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Աթաոլլահ Հաննան զգուշացրել է արաբական որոշ երկրների կողմից մշակութային գործունեության անվան տակ իրականացվող քայլերի մասին: Նա ասել է. «Արվեստի անունից խոսելը պաղեստինցիներին չի ստիպի մոռանալ իրենց իդեալները»:
Աթաոլլահ Հաննան ընդգծել է, որ արաբական մի շարք երկրներ, ցանկացած ճանապարհով փորձում են կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և այդ նպատակով, փորձում են երիտասարդենրի մտքերը շեղել Պաղեստինի հարցից:
Վերջերս, M Haroon հեռուստասերիալի հեռարձակումից հետո, որը հմուտ կերպով քարոզում է սիոնիստների հետ համակեցությունը, սաուդական MBC հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել նաև «Բաժանելի 7» հեռուստասերիալը, որի ընթացքում քարոզվում են Իսրայելի հետ առևտրային հարաբերություննրը:
Վերջին ամիսներին, արաբական մի շարք երկրներ սկսել են քայլեր անել Սիոնիստական ռեժիմի հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Այդ երկրներից են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և ԱՄԷ-ը: