Սեյեդ Հասան Նասրալլահ. Իսրայելի ռեժիմը Իրանիդ եմ երևակայական պատերազմի է վարում
Լիբանանի Հեզբոլահի գխավոր քարուղարը հայտարարել է, որ Սիրիայում իրանցի խորհրդականների ներկայությունը ռազմական բնույթ չի կրում և Իսրայելն Իրանի դեմ երևակայական պատերազմի մեջ է մտել:
Հեզբոլլահի նահատակված հրամանատար Մուստաֆա Բադրալդինի մահվան տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է, որ Սիրիայում Իրանի խորհրդատվաան ներկայությունն ուղղված է այդ երկրի ինքնիշխանության ու անկախության և ժողովրդի կամարտահայտման հնարավորության պահպանմանը և թույլ չտալուն, որպեսզի Սիրիան հայտնվի ԱՄՆ-ի ու Իսրայելի վերահսկողության տակ:
Նշելով, որ Սիրիայում ազդեցության համար Իրանը չի մրցում որևէ երկրի հետ, Նասրոլլահը հավելել է, որ Թեհրանի նպատակն է թույլ չտալ, որպեսզի ԱՄՆ-ը ու Իսրայելն իրենց իշխանությունը հաստատեն ադ երկրում ու խառնվեն Սիրիայի ներքին գործերին:
Նա հավելել է, որ Իսրայելի ռեժիմն ու նրա աջակիցները ձախողվել են Սիրիայի դեմ պատերազմում, շեշտելով, որ Սիրիան խնդրի է վերածվել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Իսրայել համատեղ նախածգի համար, որի նպատակն է հաստատել տարածաշրջանում այդ երկրների գերիշխանությունը: