Պաղեստինցիները բողոքել են բռնագրավված տարածքներ Պոմպեոյի այցի դեմ
Նաբլուս քաղաքում հավաքված պաղեստինցիները բողոքել են բռնագրավված տարածքներ ԱՄՆ պետքարտուղարի այցի դեմ:
Չորեքշաբթի օրը, Իսրայել կատարած այցի ընթացքոմ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Պոմպեոյի այցի դեմ բողոքող պաղեստինցիներն իրենց ընդդիմությունն են հայտնել «դարի գործարք» ռասիստական նախագծի գործադրմանը և Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած քաղաքականությանը:
Բողոքարարները նշել են, որ բռնագրավված տարածքներ Պոմպեոյի այցը վկայում է Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին կցելու Իսրայելի որոշմանը Վաշինգտոնի աջակցության մասին: Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:
Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի սույն թվականի հուլիսին գործարդել Արևմտյան ափի տարածքները բռնագրավված տարածքներին կցելու որոշումը: