Չմիավորման շարժումը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավաններ կառուցելու քաղաքականությունը
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը, Չմիավորման շարժումը պահանջել է վերջ դնել Հորդանան գետի արևմտյան ափն օկուպացված տարածքներին բռնակցելու ծրագրին:
Չմիավորման շարժումը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Սիոնիստների նախագծերի իրականացումը երկարատև ավերիչ հետևանքներ է ունենալու տարածաշրջանում: Իսրայելի ռեժիմի քայլերը բացասական ազդեցություն են թողնելու պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի, նրանց անկախության, Պաղեստինյան պետության ձևավորման և 1967 թվականի սահմանների հիմամբ՝ արդար ու մշտական խաղաղություն ու անվտանգություն հաստատելու վրա»:
Իսրայելի ռեժիմը հայտարարել է, որ հուլիսի մեկից, Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածներ բռնակցվելու են օկուպացված տարածքներին:
Այդ որոշմանն արձագանքել են ՄԱԿ-ը, միջազգային հանրությունը և պաղեստինյան խմբերը:
Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է 120 պետություն: Եվս 17 երկրներ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն: