Սիրիայի Դեյր էլ-Զորում տեղի է ունեցել հակաամերիկյան բողոքի ցույց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121995-Սիրիայի_Դեյր_էլ_Զորում_տեղի_է_ունեցել_հակաամերիկյան_բողոքի_ցույց
Սիրիրայի Դեյր Էլ-Զորի բնակիչները բողոքի մեծ ցույց են կազմակերպել՝ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ ոչ մի ճնշման դեպքում չեն հրաժարվի պաշտպանել իրենց հայրենիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 04:38 Asia/Tehran
  • Սիրիայի Դեյր էլ-Զորում տեղի է ունեցել հակաամերիկյան բողոքի  ցույց

Սիրիրայի Դեյր Էլ-Զորի բնակիչները բողոքի մեծ ցույց են կազմակերպել՝ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ ոչ մի ճնշման դեպքում չեն հրաժարվի պաշտպանել իրենց հայրենիքը:

Հունիսի 21-ին, Սանա լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները կրել են Սիրիայի դրոշը և պաստառներ, որոնց վրա եղել են տնտեսական ահաբեկչությունը դատապարտող գրություններ: Նրանք հայտարարել են, որ շարունակելու էն ագրեսորների նպատմամբ դիմադրությունը:

Դեյր Էլ Զոր նահանգի կտակների հարցերով կազմակերպության ղեկավար Մուխթար Ալազի Ալնաղշբանդին հայտարարել է. «Կեսարի օրենքն առընչություն չունի մարդու և միջազգային իրավունքի հետ և նոր օղակ է Սիրիայի ու սիրիացիների դեմ դավադրության շղթայում»:

Դեյր Էլ-Զորի գյուղատնտեսների միության նախագահը նույնպես հայտարարել է, որ ներքին  հնարավորություններով փորձ է արվում զարգացնել գյուղատնտեսական արտադրությունը՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին դիմակայելու նպատակով:

Սիրիայի մի շարք քաղաքներում, վերջին օրերին տեղի են ունենում հակաամերիկյան բողոքի ցույցեր: