Սննդամթերք տեղափոխող իրանական նավը մտել է Վենեսուելայի ջրեր
Սննդամթերք տեղափոխող իրանական նավը մտել է Վենեսուելայի ջրեր և մոտենում է Լա Գուայրա նավահանգստին:
Կարակասում Իրանի դեսպան Հոջաթոլլահ Սոլթանին, իր թվիթերյան էջում գրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավրումներ, ինչպես նաև սնունդ տեղափոխող իրանական նավը մուտք է գործել Վենեսուելայի ջրեր:
Նավը Իրանի Բանդար Աբբաս նավահանգստից դուրս էր եկել մայիսի 15-ին:
Ավելի վաղ, Իրանը Վենեսուելա էր ուղարկել 1.5 միլիոն բարել բենզին տեղափոխող ևս 5 տանկերներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Իրանի կառավարության աջակցությունը Կարակասին, հավելելով, որ առաջիկայում նախատեսում է այցելել Իրան, որտեղ մասնացելու է երկու երկրների համատեղ հանձնաժողովների միջև էներգետիկայի, գյուղատնտեսության, ֆինանսների, տեխնոլոգիյի, գիտության և առողջապահության ոլորտներում համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությանը: