Իրաքի Հեզբոլլահն ընդգծել է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրս գալու անհրաժեշտությունը
Իրաքի Հեզբոլլահը հայտարարել է, որ շարունակելու է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերմանն ու երկրի ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:
Հեզբոլլահի խոսնակ Ջաֆար ալ Հուսեյնին, հուլիսի մեկին Ալ Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքը չի վերածվելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի ազդեցության տակ գտնվող երկրի, ինչպես նաև չի դառնալու գործիք՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների համար: «Իրաքն իսլամական-արաբական երկիր է, որը դեմ է իր հողում ամերիկյան զորուժի ներկայությանը»,- ասել է նա:
Իրաքի Հեզբոլլահի խոսնակը հավելել է, որ ամերիկացիները կարծում էին, թե դիմադրության հրամանատարների նահատակությունից հետո, իրենց դեմ ուղղված իրաքցիների պայքարը կավարտվի, սակայն նրանք պետք է իմանան, որ Հաշդ ալ Շաբիի դեմ ուղղված ցանկացած պայքար, արժանանալու է իրաքցիների կոշտ հակազգեցությանը:
Դատապարտելով Իրաքի օդային տարածքի խախտումը, նա հավելել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ինքնաթիռներն, առանց նախապես Բաղդադին տեղեկացնելու, մուտք են գործում երկրի օդային տարածք, և այդ երևույթի դեմ պայքարի միակ միջոցը Դիմադրության զենքն է: