Բեյրութում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124089-Բեյրութում_շարունակվում_են_լայնածավալ_բողոքի_ցույցերը
Լիբանանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները բախվել են ոստիկանների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 04:43 Asia/Tehran

Լիբանանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները բախվել են ոստիկանների հետ:

Ոստիկանությունը, ցուցարարներին ցրելու համար, օգտագործել է արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ:

Բողոքւ ցույցերը մեկնարկել են շաբաթ օրը՝  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Դրանք հրահրվել են Լիբանանի արևմտամետ հոսանքին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում գտնվող պահեստներցի մեկում, որտեղ պահվում էր  2700 տոննա ամոնիումի նիտրատ: տեղի ունեցավ հզոր պայթյուն:

Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 158, վիրավորվել՝ ավելի քան 6000 մարդ: