Բեյրութում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը
Օգոստոս 10, 2020 04:43 Asia/Tehran
Լիբանանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները բախվել են ոստիկանների հետ:
Ոստիկանությունը, ցուցարարներին ցրելու համար, օգտագործել է արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ:
Բողոքւ ցույցերը մեկնարկել են շաբաթ օրը՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Դրանք հրահրվել են Լիբանանի արևմտամետ հոսանքին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում գտնվող պահեստներցի մեկում, որտեղ պահվում էր 2700 տոննա ամոնիումի նիտրատ: տեղի ունեցավ հզոր պայթյուն:
Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 158, վիրավորվել՝ ավելի քան 6000 մարդ:
Պիտակ