Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124132-Լիբանանի_վարչապետը_հրաժարական_է_տվել
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական է տվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունցի հետո կառավարության վրա գործադրված ճնշումների արդյունքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2020 04:57 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական է տվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունցի հետո կառավարության վրա գործադրված ճնշումների արդյունքում:

Դիաբը իր հրաժարականի մասին հայտարարել է՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում, և  ասել է, որ ինքը եկել է եզրակացության, որ կոռուպցիան Լիբանանում «ավելի շատ է, քան պետությունը»:

Նա ասել է. «Ոմանք պարզապես փնտրում են քաղաքական հաղթանակներ և դիմում են ժողովրդին տարբեր կոչերով: Նրանք ամեն ինչ  անում են՝ Լիբանանի կառավարությանը քննադատելու համար, սակայն այն, ինչ մեզ համար կարևոր է, երկիրը փրկելն է»:

Լիբանանի վարչապետը հավելել է, որ երկրում մեծ աղետ է տեղի ունեցել, և որ բոլոր խմբերը և հոսանքները պետք է միավորվեն՝ Լիբանանն այս ողբերգությունից փրկելու ուղղությամբ: