Լիբանանում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124185-Լիբանանում_ցուցարարների_և_անվտանգության_ուժերի_միջև_բախումներ_են_տեղի_ունեցել
Լիբանանի ԶԼՄ-ները հայտնում են, որ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 07:30 Asia/Tehran

Լիբանանի ԶԼՄ-ները հայտնում են, որ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:

Անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած սարսափելի ռմբակոծությունից հետո երեքշաբթի երեկոյան հարյուրավոր լիբանանցիներ հավաքվել էին երկրի խորհրդարանի շուրջ ՝ կոչ անելով համապարփակ փոփոխություններ կատարել երկրի քաղաքկան համակարգում:

Լիբանանի ցուցարարները հավաքվել են նաև Բեյրութի նավահանգստի մոտ և վանկարկել կարգախոսներ,  կոչ անելով պատասխանատվության կանչել հանցագործներին:

Մի խումբ ցուցարարներ, քարեր և պայթուցիկ նյութեր են նետել անվտանգության ուժերի վրա, որոնք ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են արձակել:

Նախագահ Միշել Աունն անդրադառնալով Բեյրութի պայթյունին, դատական ​​խորհրդին, կոչ է արել բացահայտել պայթյունի պատճառը:

Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունն աշխարհում տեղի ունեցած երրորդ խոշոր պայթյունն է, որի  առանձնահատուկ բարդության պատճառով, դրա պատճառը հայտնի չէ:

Փորձագետների կարծիքով՝ այս պայթյունի առաջին մեղավորնեն են ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելն ու  նրանց դաշնակիցները, որոնք վերջին ամիսներին պատժամիջոցներ և տնտեսական ճնշումներ էին գործադրում Լիբանանի նկատմամբ: Այժմ, Բեյրութի նավահանգստիում տեղի ունեցած պայթյունով, այս տնտեսական ճնշումը հասել է իր գագաթնակետին: 

Հեզբոլլահի վրեժի վախից, Իսրայելն արդեն երկու շաբաթ առաջ իր ուժերին մարտական պատրաստվածության էր բերել: