Լիբանանում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել
Լիբանանի ԶԼՄ-ները հայտնում են, որ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:
Անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած սարսափելի ռմբակոծությունից հետո երեքշաբթի երեկոյան հարյուրավոր լիբանանցիներ հավաքվել էին երկրի խորհրդարանի շուրջ ՝ կոչ անելով համապարփակ փոփոխություններ կատարել երկրի քաղաքկան համակարգում:
Լիբանանի ցուցարարները հավաքվել են նաև Բեյրութի նավահանգստի մոտ և վանկարկել կարգախոսներ, կոչ անելով պատասխանատվության կանչել հանցագործներին:
Մի խումբ ցուցարարներ, քարեր և պայթուցիկ նյութեր են նետել անվտանգության ուժերի վրա, որոնք ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են արձակել:
Նախագահ Միշել Աունն անդրադառնալով Բեյրութի պայթյունին, դատական խորհրդին, կոչ է արել բացահայտել պայթյունի պատճառը:
Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունն աշխարհում տեղի ունեցած երրորդ խոշոր պայթյունն է, որի առանձնահատուկ բարդության պատճառով, դրա պատճառը հայտնի չէ:
Փորձագետների կարծիքով՝ այս պայթյունի առաջին մեղավորնեն են ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելն ու նրանց դաշնակիցները, որոնք վերջին ամիսներին պատժամիջոցներ և տնտեսական ճնշումներ էին գործադրում Լիբանանի նկատմամբ: Այժմ, Բեյրութի նավահանգստիում տեղի ունեցած պայթյունով, այս տնտեսական ճնշումը հասել է իր գագաթնակետին:
Հեզբոլլահի վրեժի վախից, Իսրայելն արդեն երկու շաբաթ առաջ իր ուժերին մարտական պատրաստվածության էր բերել: