Իսրայելը միջնորդում է արաբական երկրներին լրտեսական ծրագրակազմ վաճառելու համար
Սիոնիստական ռեժիմը պաշտոնապես միջնորդում է Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրներին լրտեսական ծրագրակազմ վաճառելու համար:
Հաարեց օրաթերթն այսօր գրել է.«NSO ընկերությունը,որ աշխատում է բջջային հեռախոսները լրտեսելու ծրագրերի ոլորտում Սիոնիստական ռեժիմի օգնությամբ քայլեր է արել Pegasus լրտեսական ծրագիր Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրներին վաճառելու ուղղությամբ:
Հաարեցը գրել է.«Իսրայելի պաշտոնյաները մասնակցում են Պարսիցծոցյան արաբական երկրների հետ NSO ընկերության գումարած նիստերին:Նիստերի մի մասը կայացել է օկուպացված տարածքներում»:
NSO ընկերությունը մինչ այժմ հսկայական շահույթ է ստացել Պարսից ծոցի արաբական երկրներից:
Guardian թերթը վերջերս պարզել է , որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանը օգտագործելով Pegasus ծրագիրը հասանելիություն է ունեցել մի շարք հայտնի մարդկանց բջջային հեռախոսների տվյալներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian