Սիոնիստական ​​ռեժիմը սրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126373-Սիոնիստական_ռեժիմը_սրում_է_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_ընթացող_հակամարտությունը
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանն Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը ջանքեր է գործադրում հակամարտությունը շարունակելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 15:02 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը սրում է Ադրբեջանի  և Հայաստանի միջև ընթացող հակամարտությունը

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանն Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը ջանքեր է գործադրում հակամարտությունը շարունակելու ուղղությամբ:

Համիդ Շահրիարին կիրակի օրը կայացած նիստռում հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը երկար ժամանակ փորձել է կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի   և Հայաստանի հետ, հավելելով. «Գաղտնի  խմբերը երկար ժամանակ ծրագրել են  այս հակամարտությունը»:

Շահրիարին հավելել է. «Սիոնսիտական ռեժիմը փորձոմ է իր իշխանությունը հաստատել տարածաշրջանում և զբաղված է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնելով»:

Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ պատերազմը պետք է լինի վեճերի լուծման վերջին ճանապարհը, հավելելով, որ հակամարտության կողմերը պետք է հնարավորինս շուտ գան բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրները լուծեն երկխոսության միջոցով: 

Շահրիարին նաև ասել է. «Իսլամական երկրները պետք է ձգտեն ապահովել իսլամական աշխարհի անվտանգությունը՝ որպես մեկ ազգ և մեկ աստվածային իշխանություն»: