Լավրով.«ՌԴ-ի օդային հարձակումները փոփոխության են ենթարկել Սիրիայի պայմանները»
ՌԴ-ի ԱԳ նախարարն ասում է.«Սիրիայի բանակին հովանավորելու համար ՌԴ-ի կողմից իրականացված օդային հարձակումները կտրուկ փոփոխության են ենթարկել արաբական այդ երկրում տիրող իրավիճակը»:
Երեքշաբթի հունվարի 26-ին, իր ամենամյա կարևոր մամլո ասուլիսում Լավրովն ասել է.« Դամասկոսի ցանկությամբ ՌԴ-ի օդուժի կատարած քայլերը իրապես նպաստել են այդ երկրում վիճակի փոփոխությանը: Դրանց արդյունքում մեծ թվով տարածքներ են ազատագրվել ահաբեկիչներից»:
ՌԴ-ի ԱԳ նախարարը նույնպես հավաստիացրել է.«ՄԱԿ-ի կողմից հավանավորվող Սիրիայի խաղաղության բանակցությունները դրական արդյունքի չեն հանգելու եթե չհրավիրվեն քուրդերի ներկայացուցիչները»: Բանակցությունները նախատեսված էր անցկացնել ընթացիկ շաբաթվա ավարտին:
«Առանց այս համագործակցության, ցանկացած արդյունքին չենք հանգելու և Սիրիայի խնդրի կարգավորման համար հստակ քաղաքական ելք չի գտնվելու», հավաստել է Լավրովը:
Միևնույն ժամանակ նա հավելել է.«Ընդդիմադիր կողմերին բանակցության հրավիրելու հարցում որոշում կայացնելու իրավունքը վերապահված է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրային»:
2015թ. սեպտեմբերի 30-ից, Սիրիայի ցանկությամբ և Դամասկոսի կառավարության արտոնությամբ ՌԴ-ի օդուժը հարձակումներ է իրականացնում այդ երկրում տեղակայված ահաբեկիչների դիրքերի վրա: