ՄԱԿ-ը Թել Ավիվին կոչ է արել դադարեցնել կամայական կալանավորումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127435-ՄԱԿ_ը_Թել_Ավիվին_կոչ_է_արել_դադարեցնել_կամայական_կալանավորումները
Երկուշաբթի օրը, Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի բանագնացը Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների կամայական ձերբակալությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 05:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Թել Ավիվին կոչ է արել դադարեցնել կամայական կալանավորումները

Երկուշաբթի օրը, Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի բանագնացը Սիոնիստական ​​ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների կամայական ձերբակալությունները:

Նիկոլայ Մլադենովն անդրադարձել է նաև բանտարկյալներից  Մահեր ալ-Ախրասի ծանր վիճակին, ով ավելի քան 90 օր է, որ հացադուլ է հայտարարել:

Մլադենովը  ողջունել է ազգային հաշտեցման  և ընտրություններ անցկացնելու ուղղությամբ Ֆաթհի և Համասի ջանքերը, կարևորելով դրանք:

49-ամյա պաղեստինցի բանտարկյալ Մահեր Աբդուլ Լաթիֆ Ախրասն արդեն 91 օր հացադուլի մեջ է:

Պաղեստինցի բանտարկյալն անժամկետ հացադուլ է հայտարարել՝  ի նշան բողոքի իրեն առանց մեղադրանք ներկայացնելու   կալանքի տակ պահելու դեմ:

Պաղեստինի իրավապաշտպանները հայտարարել են, որ նրա վիճակը ծանր է: