Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում սպանվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12928-Իրաքի_Մոսուլ_քաղաքի_մերձակայքում_սպանվել_Է_ԻՊ_ի_պարագլուխներից_մեկը
Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում, ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2016 19:39 Asia/Tehran
  • Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում սպանվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում, ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:

Ըստ նրա տեղեկատվության՝ Իրաքում ԻՊ-ի պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Մոսուլ քաղաքից հարավ` ահաբեկչության դեմ պայքարում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների եւ քրդական ուժերի համատեղ գործողության ընթացքում:

Հայտարարության մեջ ներկայացված Է ծայրահեղականների սպանված պարագլխի անունը՝ Սուլեյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրի, որն ահաբեկիչների շրջանում հայտնի Էր որպես Աբու Սեյֆ:

Նա, ըստ առկա տվյալների, մտնում Էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող խմբավորման ռազմական խորհրդի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: