Սաուդյան Արաբիայի Ջեդդա նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել տանկերի վրա
Դեկտեմբեր 14, 2020 06:49 Asia/Tehran
Բրիտանական ծովային առևտրի կենտրոնը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա նավահանգստում նավթատար նավ է պայթել՝ բախվելով օտար օբյեկտի հետ:
Բրիտանական BW տրանսպորտային ընկերությունը հայտարարել է. «Սինգապուրի դրոշի ներքո լողացող նավի անձնակազմի 22 անդամները փրկվել են, և ոչ ոք չի տուժել»: Որոշ այլ աղբյուրների համաձայն, նավի վրա եղել է Սաուդյան Արաբիայի դրոշը:
Նախազգուշացվել է նավից նավթի արտահոսքի հավանականության մասին:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները դեռևս դեռ չեն մեկնաբանել միջադեպը կամ արձագանքել Մեհմին նավթի առևտրի և բաշխման կենտրոնում տեղի ունեցած պայթյունին: